Եվրահանձնաժողովը պետք է ՈՒկրաինայի ֆինանսավորման այլ միջոցներ գտնի՝ Х սոցցանցում գրել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը։ «Մեր գանձարանը դատարկ է, և մեր ունեցած յուրաքանչյուր կրոն մենք պետք է ուղղենք մեր քաղաքացիների կարիքներին»,- նշել է Բաբիչը։ Ավելի վաղ Եվրամիությունը որոշել էր անժամկետ սառեցնել ռուսական ակտիվները։               
 

Շարքային պողոսի կենսակերպը պատմությանը հետաքրքիր չէ

Շարքային պողոսի կենսակերպը պատմությանը հետաքրքիր չէ
31.10.2023 | 12:04

Պատմության դպրոցական դասագրքերից սկսած մինչև նեղ մասնագիտական ձեռնարկներ խոսվում է այն մասին, թե որ պետությունը որքան տարածքի էր տիրապետում և դրանից բխող ինչ ազդեցության գոտիներ ուներ։ Պատմությունը չի խոսում միջին վիճակագրական հույնի, հռոմեացու կամ մոնղոլի կյանքի պայմանների մասին։ Նա խոսում է Հռոմի զորքի, հույների ծաղկուն պետության ու մոնղոլների անծայրածիր կայսրության մասին։

Շարքային պողոսի կենսակերպը պատմությանը հետաքրքիր չէ, և մեր պարագայում էլ պատմությունը չի հիշելու՝ միջին վիճակագրական հայը լա՞վ էր ապրում, թե չէ, շաբաթը մեկ կարողանո՞ւմ էր միս ուտել, թե չէ, ձեթը թա՞նկ էր, թե էժան։ Պատմությունը հիշելու է, թե հայն ինչ տարածքների էր տիրապետում, ինչը կորցրեց և ինչպես։

Բայց պատմությունը, թերևս, նիկոլի փորի ու լափի մասին խոսի։ Ասի, որ սա միակ նախադեպն էր աշխարհում, երբ սեփական լափի համար մի թյուրիմացություն մի ողջ կանգուն պետություն վարի տվեց։

Արամ Գևորգյան

Դիտվել է՝ 4514

Մեկնաբանություններ